Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 18 » «Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել Կուրտուային

«Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել Կուրտուային


Կատալոնական «Բարսելոնան» կանի ամեն ինչ, որպեսզի ձեռք բերի Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային, ով հիմա վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»:

Բելգիացի երիտասարդ դարպասապահը, ով հիանալի մրցաշրջան է անցկացնում Լա Լիգայում, գրավել է «Բարսայի» ուշադրությունը, որը ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել:

Բրիտանական մամուլի հաղորդմամբ, «Բարսելոնան» հարցում կուղարկի «Չելսիին»` Կուրտուայի տրանսֆերային արժեքը պարզելու համար:

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, «կապտանռնագույնները» պատրաստ են Տիբոյի վճարել  համար 15 մլն ֆունտ, ով 2011 թ. ամռանը «Չելսի» էր տեղափոխվել 8 մլն ֆունտով:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15