Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 10 » «Բարսելոնան» կվերադարձնի Օրիոլ Ռոմեուին

«Բարսելոնան» կվերադարձնի Օրիոլ Ռոմեուին


Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է վերադարձնել կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին, որը մեկ տարի առաջ տեղափոխվել էր Լոնդոնի «Չելսի»:

Ըստ Օրիոլի պայմանագրի, «Բարսելոնան» կարող է վերադարձնել խաղացողին երեք տարվա ընթացքում, սակայն ամեն տարի տրանսֆերի արժողությունը կմեծանա կեսի չափով:

«Բարսելոնայի» նոր մարզիչ Տիտո Վիլանովան փնտրում է Սերխիո Բուսկեյտսի և Խավեր Մասկերանոի փոխարինողին: Չնայած նրան, որ Օրիոլը ասել էր, որ չի ուզում վերադառնալ Սեսկ Ֆաբրեգասի նման, նա ընդունել է իսպանական ակումբի առաջարկը:

Հաղորդվում է, որ մոտակա ժամանակներս կհայտարարվի գործարքի մասին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15