Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 25 » Բլոգ. Բացահայտում Տորրեսի վատ մարզավիճակի պատճառը

Բլոգ. Բացահայտում Տորրեսի վատ մարզավիճակի պատճառը


444
Երբ 2010-2011 թ.-ի տրանսֆերային պատուհանի ընթացքում Տորրեսը տեղափոխվեց «Չելսի», նա իր լավագույն մարզավիճակում չէր: Շատերը կարծում էին, որ ֆուտբոլիստի մարզավիճակի կտրուկ անկման պատճառը նոր ակումբ տեղափոխվելն ու թիմի խաղաոճին չհարմարվելն է: Բայց...

Բոլորը գիտեն, որ 2010 թվականի աշխարհի առաջնությունից առաջ, Տորրեսը ծնկի բավական լուրջ վնասվածք էր ստացել և նրա մասնակցությունը աշխարհի առաջնությանը մեծ հարցականի տակ էր: Սակայն «Լիվերպուլի» բժշկական անձնակազմը ստել էր` ասելով, որ վնասվածքը լուրջ չէ և շուտով Տորրեսը կապաքինվի, քանի որ Տորրեսը թիմի առաջատար հարձակվողն էր, ակումբը որոշել էր չխնայել ֆուտբոլիստին:

Դեռ ավելին ֆուտբոլիստը չէր իմացել վնասվածքի լրջության մասին: Արդյունքում, վնասվածքով խաղալիս Տորրեսի ծունկը մեծ ճնշման տակ ընկավ և ինչպես բժիշկները հետո նկատեցին, սկսեց դեֆորմացվել: Այնուհետև ֆուտբոլիստը հրավիրվեց մասնակցելու աշխարհի առաջնությանը, որտեղ ևս վնասվածքը իրեն զգացնել տվեց: Իսկ Հոլանդիայի հետ խաղի ժամանակ ծունկը կրկնակի վնասվածք ստացավ:

Աշխարհի առաջնությունից հետո Տորրեսի մարզավիճակը սկսեց օրեցօր վատանալ, չնայած դրան «Չելսին» հետաքրքրություն էր ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ: Արդյունքում տրանսֆերային պատուհանի փակումից րոպեներ առաջ, «Լիվերպուլը» վաճառեց Տորրեսին: Ինչպես հետագայում նշեց «Լիվերպուլի» աշխատակազմի անդամներից մեկը` «երբ Տորրեսը տեղափոխվեց այլ ակումբ, մենք մեծ կասկածներ ունեինք, որ նա երբևէ կվերադառնա լավագույն մարզավիճակին»:

Սակայն  «Լիվերպուլն» այդպես էլ չտեղեկացրեց «Չելսիին» վնասվածքի լրջության մասին, և քանի որ տրանսֆերը տեղի ունեցավ վերջին օրը, Տորրեսը մանրակրկիտ բուժզննում չանցավ: Ծնկի լուրջ խնդիրը բացահայտվեց բավականին ուշ: Իսկ «Չելսիի» բժշկական անձնակազմը նշեց, որ ֆուտբոլիստի ծունկը ամբողջովին դեֆորմացվել է և չնայած նրան, որ Տորրեսը կարողանում է մեկ ամբողջ հանդիպում անցկացնել խաղադաշտում, բայց ծունկը մեծ ճնշման տակ է լինում, ինչն էլ խանգարում է մեծ արագություն զարգացնել:
 
«Չելսին» ևս իր մեղքի բաժինն ունի այս հարցում: Քանի որ ֆուտբոլային քաղաքակիրթ աշխարհում, երբ ֆուտբոլիստը տեղափոխվում է այլ ակումբ, ապա պարտադիր անցնում է մանրակրկիտ բուժզննում: Դա առաջին հերթին արվում է ֆուտբոլիստի առողջության և իհարկե ակումբի հանգստության համար: Եթե նախօրոք կատարվեր մանրազնին բուժզննում, հավանաբար Տորրեսը այսօր չէր լինի «Չելսիի» խաղացող, «Չելսին» էլ չէր զրկվի 50 միլիոն ֆունտից: Տորրեսը բազմիցս նշել է, որ լուրջ պատճառ է եղել` «Լիվերպուլը» լքելու, որի մասին երկրպագուները չգիտեն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15