Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 14 » Ազարը 200.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ կստանա «Չելսի»-ում

Ազարը 200.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ կստանա «Չելսի»-ում


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը երեկ նոր պայմանագիր է ստորագրել «Չելսի»-ի հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ.:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ 5.5 տարում կիսապաշտպանը 57 մլն ֆունտ կվաստակի: Նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 200.000 ֆունտ:

24-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման՝ խփելով 9 գոլ ու կատարելով 5 գոլային փոխանցում:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15