Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 12 » Ազար.«Տորրեսը 5 գոլի է տրամադրվել»

Ազար.«Տորրեսը 5 գոլի է տրամադրվել»


55
Ինչպես հաղորդում է «Չելսիի» պաշտոնական կայքը, լոնդոնցիների խաղացող՝ Էդեն Ազարը խոսել է Տորրեսի մասին և իր խոսակցության մեջ հումորով նշել, որ Տորրեսը մարտական է տրամադրված:
«Տորրեսը շատ մարտական է տրամադրված: Այն ժամանակ նրան մի կերպ էինք համոզում որ հարված կատարի դարպասին, իսկ հիմա հազիվ ենք համոզում, որ փոխանցում կատարի: 

Սա իհարկե ես հումորով ասեցի, Տորրեսը հարձակվող է և նա պետք է շատ հարվածի դարպասին: Երեկ խոսում էի նրա հետ և նա ինձ ասաց, որ տրամադրված է 5 գոլ խփել այս մրցաշրջանում: 3 գոլ նա ուզում է խփել մեր առաջիկա մրցակցին, որի անունը չեմ հիշում, իհարկե ներողություն եմ խնդրում, ինչևէ չշեղվենք թեմայից, նա ուզում է 3 գոլ խփել մեր առաջիկա մրցակցին, իսկ հետո եզրափակչում ևս 2 գոլ խփել:

Ինչպես երևում է  մեր ընկերոջ ախորժակը մեծ է, բայց իհարկե մենք նրան օգնելու ենք, որ իր ախորժակին բավարարի: Անելու ենք ամեն ինչ, որ հաղթենք այս մրցաշարը, իսկ Տորրեսը գերազանց տրամադրությունով վերադառնա Անգլիա, քանի որ հենց նա ինձ առաջինը մոտեցավ, երբ ես եկա ծանոթանալու տղաների հետ, նա ինձ որպես այս թիմի հնաբնակ խորհուրդներ տվեց և ասաց, որ ինչի կարիք ունենամ, իրեն դիմեմ:

Ընդանուր թիմի տրամադրությունը հիանալի է: Ամբողջ օրը մարզվում ենք, իսկ ազատ ժամանակ շփվում իրար հետ և շատ-շատ ծիծաղում: Մատան և Տորրեսը սպանում են իրենց հումորներով, իսպանացիները Մադրիդի հումորները ներկրեցին Անգլիա, հիմա էլ ճապոնիա:»-ասել է Էդեն Ազարը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15