Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 22 » Ազար. «Ռոմելուն մեծ ֆուտբոլիստ կդառնա»

Ազար. «Ռոմելուն մեծ ֆուտբոլիստ կդառնա»


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը ասել է, որ «կապույտների» հարձակվող և իր հայրենակից Ռոմելու Լուկակուն մեծագույն ֆուտբոլիստ կդառնա:

«Միշտ էլ հաճելի է խաղալ աշխարհի լավագույն թիմի կազմում: Հատկապես հաճելի է, որ այդ ակումբը խոսք ու զրույցով հայտնի չէ, այլ գործով: Ես մեկ անգամ չէ, որ Լիգա 1-ում խաղացել եմ «ՊՍԺ»-ի դեմ: Հույս ունեմ, որ դա շատ դիտարժան խաղ կլինի: Կառլո Անչելոտտիի ակումբը համալրվել է նոր և հիանալի խաղացողներով, որոնք կարող են բարդ խնդիրներ լուծել:

Ես չեմ ուզում գնահատել իմ խաղը, բայց եթե դուք հարցնում եք, ես կասեմ, որ անցկացրեցի հիանալի հանդիպում: Ես դաշտում մնացի ուղիղ 60 րոպե, և այդ ընթացքում ֆանտաստիկ զգացողություններ ունեցա: Չեմ համբերում, թե երբ պիտի պաշտոնական հանդիպումներ անցկացնեմ: Ինձ «Չելսիում» հիանալի հնարավորություններ կտրվեն:

Ես վստահ եմ, Ռոմելուին 3-4 տարի է հարկավոր: Նա շատ երիտասարդ, բայց և հայտնի հարձակվող է, ով «Չելսիին» մեծ հաջողություններ կբերի: Լուկակուն շանսեր ունի` ապագայում մեծագույն ֆուտբոլիստ դառնալու»-ասել է Ազարը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15