Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 1 » Ազար. Մոուրինյոն ինձ առավել պրոֆեսիոնալ է դարձրել

Ազար. Մոուրինյոն ինձ առավել պրոֆեսիոնալ է դարձրել


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը բարձր է գնահատել թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզչական որակները.

-Խոստովանեմ, որ Մոուրինյոյի հետ յուրահատուկ հարաբերությունների մեջ եմ: Նա թողնում է ինձ խաղալ: Եթե իմ խաղում իրեն ինչ-որ բան դու չի գալիս, ապա նա միանգամից ասում է այդ մասին: Մոուրինյոն շատ ուղիղ մարդ է:

Չեմ կարծում, թե Մոուրինյոն փոխել է ինձ, սակայն առավել պրոֆեսիոնալ է դարձրել. նա ինձ ավելի ուժեղ է դարձրել: Չեմ կարծում, թե ես հոգեբանության կամ բնավորության առումով փոխվել եմ: Դա անհնար է փոխել: Ես ես եմ, սակայն Մոուրինյոն սովորեցրել է լավագույնը քամել քեզանից,- Ազարի խոսքերն է մեջբերում «Independent»-ը: 

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15