Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 29 » Ազար. «Մարդիկ սպասում են, որ ես մրցաշրջանում 30-40 գոլ պետք է խփեմ

Ազար. «Մարդիկ սպասում են, որ ես մրցաշրջանում 30-40 գոլ պետք է խփեմ


«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է այն, որ մարդիկ իրեն համեմատում են Մեսսիի կամ Ռոնալդուի հետ.

«Գոհ եմ նրանից, թե ինչպես եմ անցկացնում այս մրցաշրջանը «Չելսի»-ում, ինչպես որ գոհ էի նախորդ մրցաշրջանում: Ես շարունակում եմ աճել:

Մարդիկ սպասում են որ ես մրցաշրջանի ընթացքում 30-40 գոլ կխփեմ, բայց ես այդպիսի ֆուտբոլիստ չեմ:

Եթե կա մի հմտություն, որի շուրջ ես պետք է աշխատեմ, ապա դա արդյունավետությունն է: Պետք է ավելի շատ գոլ խփեմ:Բայց ես հիանալի մրցաշրջան եմ անցկացնում, որն ինձ կարող է երկու տիտղոս պարգևել, և դա հիանալի է»,- Ազարի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

totallfootball.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15