Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 4 » Ազար.«Կխաղամ այնտեղ, որտեղ մարզիչը կասի»

Ազար.«Կխաղամ այնտեղ, որտեղ մարզիչը կասի»


22«Չելսիի» նորեկ, Էդեն Ազարը խոսել է, իր «Չելսի» տեղափոխվելու պատճառների մասին, նաև ասելով, որ «Չելսիի» հետ շատ տիտղոսների է հասնելու:

«Ես տեղափոխվել եմ «Չելսի», քանի որ սա մեծ ակումբ է: «Չելսին» հաղթեց Չեմպիոնների Լիգան, իսկ դա մեծ նշանակություն ունեցավ, իմ «Չելսի» տեղափոխվելուն: 

Մենք ունենք այնպիսի ակումբ, որ կարող են պայքարել և հաղթել ցանկացած մրցաշար: Բացի դա, այս տարի մենք ենք Չեմպիոնների Լիգայի հաղթողի գլխավոր ֆավորիտը: Հասկանում եմ, որ ինձ հետ, շատ-շատերը չեն համաձայնվի, բայց դա այդպես է: 

Դի Մատտեոն ստեղծել է մի թիմ, որը կարող է մեծ բարձրունքների հասնել: Հասկանում եմ նաև, որ մեր ճանապարհը դեպի չեմպիոնություն, շատ թիմեր են փորձելու փակել՝ մասնավորապես «Ռեալ Մադրիդը» և «Բարսան», ինչու ոչ Անգլիական թիմերը՝ «Մանչեստեր Սիթին», «Արսենալը» և «Մանչեստեր Յունայթեդը»: 

Բայց մենք պատրաստ ենք նաև դրան: Միայն պետք է, որ թիմի տղանեըը անեն այն ամենը, ինչը նրանց ասում է մեր մարզիչը: Դի Մատտեոն միշտ է իրավացի: Կոնկրետ ես անելու եմ այնպես, ինչպես մարզիչը կասի, խաղալու եմ այնտեղ, որտեղ մարզիչը կուզի:»-Ասել է Էդեն Ազարը, «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15