Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 5 » Ազար. «Գիտեմ, որ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար պիտի պայքարեմ»

Ազար. «Գիտեմ, որ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար պիտի պայքարեմ»


«Չելսիի» նորեկ Էդեն Ազարը ասել է, որ պետք է վաստակի իր տեղը Ռոբերտո Դի Մատտեոի մեկնարկային կազմում:

Բելգիացի փլեյմեյքերի տրանսֆերը «Չելսիի» համար արժեցել է 32 մլն ֆունտ և նրա տեղափոխությունը մեծ հարցականի տակ էր, քանի որ նրանով շատ լուրջ հետաքրքրված էին մանչեսթերյան «Սիթին» և «Յունայթեդը»:

Բայց արդյունքում 21-ամյա Էդենը դրեց իր ստորագրությունը «Չելսիի» հետ պայմանագրի տակ և հիմա էլ ցանկանում է ավելի շատ նվաճումներ բերել «Սթեմֆորտ Բրիջ» «ոսկե դուբլից» հետո:

«Սակայն, ի վերջո ես հասկացա, որ սա հենց այն ակումբն է, որտեղ ես կարող եմ հասնել մեծ հաջողությունների և նվաճել շատ տիտղոսներ: 

Ինձ շատ լավ հայտնի է, որ պետք է պայքարեմ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: Ես իհարկե չեմ կարող մտածել հակառակը:

Նրանց հաղթանակը Չեմպիոնների Լիգայում հնարավորություն տվեց մյուս տարի ևս հանդես գալ այդ առաջնությունում, հակառակ դեպքում նրանք կխաղայն Եվրոպայի Լիգայում: Դա ինձ համար շատ կարևոր է:

Ինձ հաջողվել է անցած տարի ծանոթանալ Չեմպիոնների Լիգայի հետ, չնայած ամեն ինչ այդքանել հաջող չդասավորվեց, ինչպես ես էի ուզում: «Լիլլը» չկարողացավ առաջ գնալ այդ առաջնությունում:

Բայց հիմա ես գտնվում եմ այստեղ` մի ակումբում, որը բացի նրանից, որ ամեն տարի մասնակցում է Չեմպիոնների Լիգային, այլ նաև հանդիսանում է ներկայիս չեմպիոնը:

Արդար կլինի նշել, որ ես նախընտրում եմ խաղալ  դաշտի կենտրոնում, նաև որպես հարձակվող: Ես այն խաղացողներց եմ, որոնք գտեն, թե ինչ է պետք անել գնդակի հետ այդ դիրքերում-դա իմ կարևորագույն առանձնահատկություններինց մեկն է»-Ազարին մեջբերում է dailymail-ը:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15