Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 27 » Ազար.«Ես ու Տորրեսն իրար արտակարգ ենք հասկանում»

Ազար.«Ես ու Տորրեսն իրար արտակարգ ենք հասկանում»


11Լոնդոնի «Չելսիի» առաջատարներից մեկը՝ Էդեն Ազարը, ով երեկվա խաղում նստել էր պահեստայինների նստարանին և փոխարինվեց միայն 79-րդ րոպեին, խոսել է իր և Ֆերնանդո Տորրեսի խաղի մասին:

«Մենք իրար արտակարգ ենք հասկանում: Ֆերնանդոի հետ շատ հաճելի է խաղալ, նա չի մտածում միայն գոլ խփելու մասին, նրա համար առաջնային տեղը՝ թիմային խաղն է:

Շատ հաճախ կարելի է տեսնել, որ ես Տորրեսին հարվածային դիրք եմ դուրս բերում, կամ որ նա նույն բանը ինձ համար է անում, մենք իրոք իրար կես խոսքից ենք հասկացել:

Եթե չեմ սխալվում 2010 թվականներ, երբ ես «Լիլլի» կազմում խաղում էի «Լիվերպուլի» դեմ, և այդ խաղում, ես մեծ պատիվ ունեցա խաղալ Տորրեսի դեմ: Նա այն ժամանակ ուղղակի անկասելի  էր:

Հիմա արդեն մենք միևնույն թիմի խաղացող ենք և իրար շատ լավ ենք հասկանում, այնպիսի տպավորություն է, որ ես նրա հետ արդեն 10 տարուց ավելի եմ խաղում:»-ասել է Ազարը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15