Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 6 » Ազար. Չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը մեր ձեռքերում է
Ազար. Չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը մեր ձեռքերում է

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը համոզված է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսի ճակատագիրն իր և թիմակիցների ձեռքերում է:
31-րդ տուրից հետո «Չելսին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը` երկրորդ հորիզոնականում գտնվող «Արսենալին» գերազանցելով յոթ միավորով:
-Մենք վստահ ենք: «Չելսին» առաջին հորիզոնականում է և շարունակում է առաջ ընթանալ: Չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը մեր ձեռքերում է: Մենք ցանկանում ենք, որ տիտղոսը հայտնվի «Սթեմֆորդ Բրիջում»:
«Սթոք Սիթիի» հետ խաղի առաջին կեսում աչքի ընկնելու շատ հնարավորություններ ունեինք: Գեղեցիկ խաղացինք և պետք է երեք-չորս գոլ խփեինք, բայց կարևորն այն է, որ հաղթեցինք,-ասել է Ազարը «ChelseaTV»-ի եթերում:
sport.times.am
Տարածել լուրը`