Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 3 » Ազար. «Չելսին» պետք է մասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակչին

Ազար. «Չելսին» պետք է մասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակչին


«Չելսիի» կիսապաշպան Էդեն Ազարն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում տոնած չեմպիոնությունից հետո («Չելսի»-«Տոտենհեմ»` 2:0) հույս է հայտնել, որ իր թիմը կկարողանա հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում: Հիշեցնենք, որ այս մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Չելսին» և «Պարի Սեն Ժերմենը» ոչ-ոքի (1:1) խաղացին, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է հաջորդ շաբաթ:

-«Չելսին» պետք է տիտղոսներ նվաճի և մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին կամ եզրափակչին:  Մենք գիտենք, որ դա բարդ է, քանի որ Չեմպիոնների լիգայում շատ են ուժեղ թիմերը: «Պարի Սեն Ժերմենի» հետ առաջին հանդիպումը մեզ համար հաջող ընթացավ, բայց դիմակայությունը դեռ ավարտված չէ, մեզ հաղթանակ է անհրաժեշտ,-Ազարի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15