Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 7 » Ասպիլիկուետա. Ազարը կարող է նվաճել Ոսկե գնդակը

Ասպիլիկուետա. Ազարը կարող է նվաճել Ոսկե գնդակը


«Չելսի»-ի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան կարծում է, որ իր թիմակից Էդեն Ազարն ապագայում կարող է նվաճել «Ոսկե գնդակ»-ը: 

«Մենք այսօրվա ֆուտբոլի երկու հրեշների մասին ենք խոսում: Ազարը մեծագույն խաղացող է, նա Մեսիից և Ռոնալդուից երիտասարդ է, այնպես որ նա առաջընթացի ավելի շատ հնարավորություն ունի:

Կարծում եմ՝ ապագայում նա կարող է նվաճել «Ոսկե գնդակ»-ը: Էդենը դրան համապատասխան որակներ ունի: Տեսնում եմ, որ նա ավելի շատ կենտրոնացած է թիմային տիտղոսների, քան անհատական մրցանակների վրա: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ապագայում մենք նրան կտեսնենք այդ մրցանակը ձեռքերում»,- Ասպիլիկուետայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

totalfootball.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15