Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 8 » Արսենալը մտադիր է ձեռք բերել Պետր Չեխին

Արսենալը մտադիր է ձեռք բերել Պետր Չեխին


«Արսենալը» «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխին պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել ամռանը։
 
Նշենք, որ Չեխիայի հավաքականի դարպասապահը լոնդոնցիների կազմում հիմնական տեղը զիջել է Տիբո Կուրտուային, իսկ «ազնվականներն» էլ պատրաստ են բաց թողնել Չեխին ցանկացած ակումբ։  

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է Չեխի տրանսֆերի համար առաջարկ անել, քանի որ սկսել է լիովին չվստահել Վոյցեխ Շչեսնիին։ Նշվում է, որ գործարքն արժենալու է 5 մլն ֆունտ։ Այս մասին հայտնում է «The Telegraph»-ը։ 

Նշենք, որ «Լիվերպուլը» նույնպես հետեւում է չեխ դարպասապահին առնչվող իրադարձությունների ծավալմանը։ 

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15