Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 12 » ArmChelsea.Com կայքը 3 տարեկան է

ArmChelsea.Com կայքը 3 տարեկան է


Անցել է երեք տարի, ինչ հիմնադրվել է հայ ազնվականներին վիրտուալ հարկի տակ համախմբող Armchelsea.com կայքը:

Թեև կայքի հիմնադրումից բավական երկար ժամանակ է անցել, նպատակը նույնն է մնացել. այն է՝ համախմբել «Չելսի» ֆուտբոլային ակումբի հայ երկրագուներին, իրազեկել իրենց սիրելի ակումբում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխությանն ու նորությանը, միասին կիսել հաղթանակի բերկրանքն ու անցողիկ անհաջողությունը:

Հիմնադրվելով 2012 թ-ի հունվարի 13-ին՝«Չելսիի» մի խումբ երկրպագուների համատեղ նախաձեռնությունը այլ հարթակ դարձավ, այլ խոսք հայ ազնվականության կյանքում:

Մենք շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր կայքի հիմնադրման օրվանից, և ինչու չէ հենց այս պահից հետևում են մեր աշխատանքին: Մենք հնարավորություն ունենք միասին երկրպագելու «Չելսիին», քննարկելու և մեր սրտացավ կարծիքը հայտնելու:

Դե ինչ, մենք արդեն3 տարեկան ենք, շնորհակալություն հայտնելով բոլոր ազնվականներին, հուսով ենք, որ մեր քայլերը ավելի ու ավելի հաստատուն են դառնում: Մենք միասին դեռ շատ հաղթանակներ ենք տեսնելու:

Chelsea is our name!

KTBFFH!



  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15