Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 23 » Առջևում մեզ 9 եզրափակիչներ են սպասվում. Ազար

Առջևում մեզ 9 եզրափակիչներ են սպասվում. Ազար


Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարն իր կարծիքն է հայտնել Անգլիայի պրեմիեր լիգայի «Հալ Սիթի»-ի դեմ արտագնա հանդիպման վերաբերյալ: Այն ավարտվել է լոնդոնցիների` 3:2 հաշվով հաղթանակով: Ազարը հեղինակել է առաջին գոլը, իսկ Լոիկ Ռեմին հաղթանակ է պարգևել թիմին:

«Այս հաղթանակը շատ կարևոր էր «Սաութհեմփթոն»-ի հետ ոչ-ոքիից հետո: Առջևում մեզ 9 եզրափակիչներ են սպասվում: Պետք է հաղթենք նրանցից յուրաքանչյուրում, եթե ցանկանում ենք չեմպիոն դառնալ:

Ցանկացած ֆուտբոլիստ շատ կարևոր դերակատարություն ունի թիմում: Դժվար է նստել պահեստայինների նստարանին: Բայց Ռեմին ապացուցեց, թե որքան կարևոր է «Չելսի»-ի համար»,- BBC-ն մեջբերում է Ազարի խոսքերը:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15