Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 2 » Անրի. Չելսին ի զորու է հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է

Անրի. Չելսին ի զորու է հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է


Արդեն նախկին անվանի ֆուտբոլիստ, «Արսենալի» մանկապատանեկան մարզադպրոցում մարզիչ Թիերի Անրին բարձր է գնահատել «Չելսիի» ներուժն ընթացիկ մրցաշրջանում:

««Չելսին» ներկայում իր բարձրության վրա է և հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Մեծ անհամբերությամբ եմ սպասում ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպմանը:

Եթե «Չելսին» հաղթահարի այդ փորձությունը, ապա հնարավոր է դեմ առնի «Ռեալին», «Բավարիային» կամ «Բարսելոնային»: 

Մոուրինյոն արել է իր գործը, և «Չելսին» ի զորու է հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է»,- Անրիի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը:

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15