Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 3 » «Անժին»՝ Տորրեսի համար 40 մլն. կվճարի

«Անժին»՝ Տորրեսի համար 40 մլն. կվճարի


444Ինչպես հայտնում են անգլիական և ռուսական բազմաթիվ պարբերականներ, Մախաչկալաի «Անժին» շատ լրջորեն է տրամադրված Տորրեսի տրանֆերում:

Տորրեսը «Չելսի» տեղափոխվելուց հետո, այդպես էլ ոչ մի կերպ չգտավ իր խաղը: Նա Պրեմիեր Լիգայում, վերջին գոլը խփել է հոկտեմբերի 6-ին, նորվիչի դեմ, գրեթե 2 ամիս է, ինչ նա գոլ չի խփում ՊԼ-ում: 

Շատերը հույս հայտնեցին, թե Բենիտեսը կարող է ետ բերել Տորրեսին, բայց առանձնապես լուրջ փոփոխություններ այդպես էլ տեղի չունեցավ:

Ինքը՝ Տորրեսը, ասել էր, որ ինքը գումարի համար երբեք չի տեղափոխվի «Անժի», եթե իհարկե «Չելսին» չհրաժարվի իրենից:

Իսկ «Անժին» բավականին լուրջ գումարներ է առաջարկում: Որոշ աղբյուրներ պնդում են, որ նրանք կվճարեն 40 մլն ֆունտ, իսկ ոմանք էլ պնդում են, թե 35 մլն: Տորրեսի շաբաթական աշխատավարձն էլ կարող է կազմել՝ 300.000 Եվրո՝ շաբաթական:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15