Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » Անգլիայի Պրեմիեր Լիգա 29 Տուր. Չելսին առաջին պարտությունը կրեց Ռոբերտո Դի Մատեո գլխավորությամբ

Անգլիայի Պրեմիեր Լիգա 29 Տուր. Չելսին առաջին պարտությունը կրեց Ռոբերտո Դի Մատեո գլխավորությամբ


Անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ:

Ռոբերտո Մանչինիի թիմը բացահայտ առավելություն ուներ եւ կարողացավ արժանի հաղթանակ տանել:

Հանդիպման հաշիվը 50-րդ րոպեին բացեց «Չելսիի» նորեկ Գարի Կեյհիլը: Խաղի 66-րդ րոպեին երկար բացակայությունից հետո խաղադաշտ դուրս եկավ «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը, ով դարձավ հանդիպման հերոսներից մեկը: Խաղի 78-րդ րոպեին մանչեսթերյան ակումբի հարձակվող Սերխիո Ագուերոն 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ հանդիպման ավարտից 4 րոպե առաջ Կարլոս Տեւեսի հիանալի փոխանցումից հետո Սամիր Նասրին գրավեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասը՝ հաղթանակ պարգեւելով «Մանչեսթեր Սիթիին»:

Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Սթոք Սիթիի» հետ՝ 1:1: Ընդ որում, «Տոտենհեմը» միայն ավելացված ժամանակում կարողացավ փրկել խաղը: «Սթոք Սիթիի» դարպասը գրավեց հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել Վան դեր Վարտը:

«Մանչեսթեր Սիթին» 69 միավորով երկրորդ տեղում է՝ առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին» զիջելով ընդամենը մեկ միավոր: «Չելսին» 49 միավորով 5-րդն է:

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 2:1
Ագուերո, 78 (11մ.), Նասրի, 86 – Կեյհիլ, 50









  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15