Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 4 » Անգլիայի Գավաթի եզրափակիչը թեժ է լինելու

Անգլիայի Գավաթի եզրափակիչը թեժ է լինելու


կկկԵվ այսպես վաղը "Ուեմբլի"-ում կայանալու է Անգլիայի Գավաթի եզրափակիչը,որտեղ մրցելու են "Չելսին" և "Լիվերպուլը":Վաղը Անգլիացիները բաժանվելու են 3 մասի` Չելսիի երկրպագուները,Լիվերպուլի երկրպագուները և այն մարդիք,ովքեր եկել են դիտելու Անգլիայի Գավաթի եզրափակիչը:

Չելսիի ներկայիս մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն այս առաջնության հետ մեծ կապ ունի:1997 թվականին Ռոբերտո Դի Մատտեոն խփել է ամենաարագ գոլը անգլիայի գավաթի շրջանակներում,որը եղել է 43 վայրկյանին,իսկ 2000 թվականին նա դարձել է հաղթական գոլի հեղինակ Ասթոն Վիլլայի հետ խաղում:

Եթե Չելսի հաղթի եզրափակչում դա մեծ նվեր կլինի Չելսիի նոր մարզչական կազմի համար:Իսկ ինչ վերաբերվում է Լիվերպուլին սա վերջին հնարավորությունն է և` խաղացողների,և` մարզչական կազմի համար գոնե մեկ բան ետ բերելու:"Մերսիսայդցիները" այս մրցաշրջանում շատ վատ խաղացին և նրանք չեն կարողանում նույնիսկ 8-րդ հորիզոնականից վեր բարձրանալ:

Անգլիայի Գավաթի եզրափակչում Չելսիից չեն խաղալու 2 հիանալի ֆուտբոլիստներ Դավիդ Լուիզը և Գարի Կեհիլը,իսկ Լիվերպուլի մոտ չկան էական կորուստներ, չեն կարող խաղալ Լուկաս Լեյվան և Չարլի Ադամը,իսկ Լուիզ Սուարեսն ու Սթիվեն Ջերարդը արդեն պատրաստ են խաղալու:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15