Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 7 » Անգլիայի առաջնություն. 32-րդ տուր Չելսին 3 միավոր է կորզում

Անգլիայի առաջնություն. 32-րդ տուր Չելսին 3 միավոր է կորզում


Պրեմիեր լիգայի շրջանակներում քիչ առաջ ավարտված "Չելսի"-"Վիգան" խաղում գրանցվեց 2-1 հաշիվը:

Առաջին խաղակեսը ընթացավ քիչ թե շատ անհետաքրքիր պայաքարում:Այդ կեսում միայն կարելի է հիշատակել Գարի Կեհիլի հուժկու հարվածը, որին հաջորդեց Ալ Հաբսիի հիանալի "սեյվ"-ը:

Սակայն երկրորդ խաղակեսը սկսվեց թիմերի բուռն գրոհներով, և 62-րդ րոպեին հերթական գրոհներից մեկը ավարտվեց գոլով:Տուգանայինից ետ եկած գնդակը Մեյրելեշը ուղարկեց տուգանային հրապարակ, և Իվանովիչը եզրափակեց այն:Հավելենք, որ վերջինս գտնվում էր ակնհայտ խաղից դուրս վիճակում:Այդ գոլից հետո որոշ ժամանակ "Վիգան"-ը տիրեց նախաձեռնությանը, որը տվեց իր պտուղները:Երկարատև գրոհի արդյունքում, 82-րդ րոպեին "Վիգան"-ի հարձակվող Մուհամեդ Դիամեն կենտրոնից տեղաշարժվելով դեպի ձախ, գեղեցիկ հարվածով գրավեց Պետր Չեխի պաշտպանած դարպասը:59-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ֆերնանդո Տոռեսը ուներ առնվազն 2 գոլային պահ, որոնք չկարղացավ օգտագործել:Սակայն նմանատիպ գրոհի արդյունքում Տոռեսը գտնվեց իր բարձունքում,սակայն այսօր իսպանացուն բախտը չժպտաց:93-րդ րոպեին Դրոգբայի փողանցումից հետո Տոռեսի հարվածը դիպավ դարպասաձողին, իսկ ետ եկած գնդակը Մատան ուղարկեց "Վիգան"-ի դարպասը:

Այսպիսով Չելսին մտեցավ Տոտենհեմին, որը այսօր մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց:


         

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15