Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 10 » Անգլիայի առաջնություն. 32-րդ տուր Չելսին չկարողացավ հաղթել Ֆուլհեմին

Անգլիայի առաջնություն. 32-րդ տուր Չելսին չկարողացավ հաղթել Ֆուլհեմին


Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 33-րդ տուրի խաղային առաջին օրվա վերջին խաղում լոնդոնյան դերբիում "Ֆուլհեմը" սեփական "Քրեւեն Քոթեջ" մարզադաշտում հյուրընկալել էր "Չելսիին":

Ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում թիմերի գործադրած բոլոր ջանքերն անհաջող էին ավարտվում եւ թվում էր, թե առաջին կեսն ավարտվելու է առանց դարպասի գրավման, երբ հանդիպման 45-րդ րոպեին Մարկ Կլատենբուրգը 11մ. հարված նշանակեց "Ֆուլհեմի" դարպասին:

Հարվածն անվրեպ իրացրեց "Չելսիի" կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը` բացելով հանդիպման հաշիվը: Երկար ժամանակ "ազնվականներին" հաջողվում էր պահպանել նվազագույն առավելությունը, սակայն 82-րդ րոպեին "Ֆուլհեմի" կազմում աչքի ընկավ ամերիկացի կիսապաշտպան Քլինտ Դեմփսին` հավասարեցնելով հանդիպման հաշիվը:

Մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավում չարձանագրվեց եւ լոնդոնյան դերբին խաղաղ ելք ունեցավ:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15