Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 28 » Անգլիական ֆուտբոլի անբաժան զույգերը

Անգլիական ֆուտբոլի անբաժան զույգերը


Ֆոտոշարքում ներկայացված են այն ֆուտբոլիստները (10 զույգ), ովքեր միասին մեծ թվով հանդիպումներ են անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում:







Ֆրենկ Լեմպարդը և Պետեր Չեխը «Չելսիի» կազմում մասնակցել են ԱՊԼ-ի 271 հանդիպման: Ցուցանիշն ավելի բարձր կարող էր լինել, եթե Լեմպարդի տրանսֆերը չվաճառեին, իսկ Չեխին չփոխարիներ Տիբո Կուրտուան



Պետր Չեխը և Ջոն Թերրին Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումների շրջանակում խաղադաշտում միասին եղել են 275 անգամ:



Սամմի Հյուպիան և Ջեյմի Կարրագերը միասին «Լիվերպուլի» կազմում մասնակցել են ԱՊԼ-ի 280 հանդիպման:



Յուսսի Յասկելայնեն և Կևին Դևիս. 288 համատեղ խաղ «Բոլթոնի» մարզաշապիկով



Անգլիական ֆուտբոլի անբաժան զույգերի թվում չէին կարող չլինել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդները. Գարրի Նևիլը և Ռայան Գիգզ միասին անցկացրել են 297 խաղ:



Յուսսի Յասկելյանենը մեկ այլ ֆուտբոլիստի` Կևին Նոլանի հետ ևս անբաժան է եղել. ուղիղ 300 հանդիպում «Բոլթոնի» կազմում:



Պետր Չեխը Ջոն Թերրիի և Ֆրենկ Լեմպարդի ընկերն է, սակայն վերջին երկուսը միասին ավելի շատ խաղերի են մասնակցել: 351 համատեղ խաղ «Չելսիի» մարզահագուստով ԱՊԼ-ում:



Փոլ Սքոուլզը և Ռայան Գիգզը գերազանցում են Թերրիին և Լեմպարդին. «կարմիր սատանաները» միասին մասնակցել են 358 հանդիպման:



Բոլորին գերազանցում է Սթիվեն Ջերրարդ և Ջեյմի Կարագեր զույգը. այս ֆուտբոլիստները «Լիվերպուլի» կազմում մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 383 խաղի:



sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15