Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 2 » Անգլիացիները զգուշանում են Մխիթարյանից

Անգլիացիները զգուշանում են Մխիթարյանից


55Անգլիական մի շարք պարբերականներ, անդրադարձել են Չեմպիոնների լիգայում մասնակցող իրենց թիմերին: Մասնավորապես Անգլիական ամենահայտնի պարբերականներից մեկը՝ Givemefootball.com-ը, անդրադարձել է E խմբին, որտեղ կխաղան՝ «Չելսին», «Յուվենտուսը», «Շախտյորն» ու «Նորդշելանդը»: 

Ըստ նրանց, այդ խմբի ֆավորիտներից են  «Չելսին» և «Յուվենտուսը», սակայն «Շախտյորը» իրենից մեծ վտանգ է ներկայացնում: Նրանք գրել են, որ «Շախտյորը» բարձր տեմպ է հավաքել և նրանց կանգնեցնել ոչ բոլորը կարող են: Նրանք «Շախտյորից» առանձնացրել են Հենրիկ Մխիթարյանին, գրելով, որ Մխիթարյանը հիմա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, հիանալի մարզավիճակում է և կարող է խաղը իր վրա վերցնելով, առաջ տանել իր թիմին:

Ահա այն ամենատպավորիչ նախադասությունը, որը գրել է GiveMeFootball-ը՝

«Մենք ուղղակի խնդրում և պահանջում ենք «Չելսիից», որ նրանք ուշադիր լինեն Մխիթարյանի նկատմամբ և թույլ չտան, որ նա կարողանա իր խաղը խաղալ, մի մոռացեք, որ նա 7 խաղում 11 գոլ է խփել, իսկ դա վաել է միայն Մեսսիին և Ռոնալդուին:»-գրել է GiveMeFootball-ը իր պաշտոնական կայքում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15