Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 22 » Անգլիա. Պրեմիեր լիգա, 30-րդ տուր. «Հալլ Սիթի» – «Չելսի»

Անգլիա. Պրեմիեր լիգա, 30-րդ տուր. «Հալլ Սիթի» – «Չելսի»


Թիմերը ներկայումս տարբեր խնդիրներ են լուծում: «Հալլ Սիթին» պայքար է մղում լիգայում մնալու համար: Միավորների տարբերությունը վտանգավոր գոտուց կազմում է ընդամենը 3 միավոր: «Հալլը» միավորների ավելի շատ կարիք ունի, այդ իսկ պատճառով «Չելսիի» հետ խաղում թիմը կաշխատի գոնե ոչ-ոքի խաղալ: 

Լոնդոնցիները վստահ գլխավորում են առաջնությունը: Այժմ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ առավելությունը կազմում է 6 միավոր: Թիմը չի պարտվել վերջին 10 անընդմեջ խաղերում, սակայն միաժամանակ քիչ գոլեր է խփել` 13 այդ հանդիպումներում:

Նորություններ թիմերից

Անգլիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն կտուգանի «Հալլ Սիթիին» ֆուըբոլիստներին Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Լեսթերի» հետ խաղում (0:0) անվայել պահելու համար: Այն բանից հետո, երբ 68-րդ րոպեին դեղին քարտ է ստացել պաշտպան Ալեքս Բրյուսը, «Հալիի» ֆուտբոլիստները մրցավար Ջոնաթան Մոսսին շրջապատել են և պահանջել չեղյալ համարել զգուշացումը: Այդ միջադեպից երեք րոպե անց երկրորդ դեղին քարտ է ստացել «Հալլ Սիթիի» մյուս խաղացողը` Թոմ Հադլսթոունը:

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» իր հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Սաութհեմփթոնի» հետ` 1:1: Հանդիպման 11-րդ րոպեին հաշիվը բացել է լոնդոնցիների հարձակվող Դիեգո Կոստան: 19-րդ րոպեին 11մ հարվածով հաշիվը հավասարացրել է Դուշան Տադիչը:

Վնասվածքներ

«Հալլ Սիթի». Սնոդգրեսս, Չեսթեր, Բրեդի, հարցականի տակ են` Ռոսենյոր, Դիամե, որակազրկված է` Հադլսթոուն

«Չելսի». Օբի Միկել, հարցականի տակ է` Վիլիան

Մրցաշարային դրություն
«Հալլ Սիթի»` 15-րդ տեղ, 28 միավոր
«Չելսի»` 1-ին տեղ, 64 միավոր

Վերջին արդյունքներ /բոլոր մրցաշարերում և ընկերական խաղերում

«Հալլ Սիթի»` 0:0 / 1:1 / 0:1 / 2:1 / 2:0
«Չելսի»` 1:1 / 2:2 / 1:0 / 2:0 / 1:1

Միմյանց դեմ
13.12.2014 Անգլիայի առաջնություն, Պրեմիեր լիգա. «Չելսի» 2:0 «Հալլ Սիթի»
11.01.2014 Անգլիայի առաջնություն, Պրեմիեր լիգա. «Հալլ Սիթի» 0:2 «Չելսի»

vivarobet.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15