Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 17 » Անդրես Ինիեստա. Չսխալվել

Անդրես Ինիեստա. Չսխալվել


Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ հանդիպմանը:

- Մենք «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտ դուրս կգանք, որպեսզի հաղթենք «Չելսիին»: Մենք պետք է խուսափենք սխալվելուց, քանի որ դա կարող է մեզ վրա շատ թանկ նստել: Մենք մշտապես ցանկանում ենք հաղթել, բայց պետք չէ մոռանալ, որ սա երկու ռաունդանոց դիմակայություն է: Մեզ «Չելսիի» դեմ խաղում դժվար խաղ է սպասում: 

Լոնդոնցիները մեր վերջին հանդիպումից հետո ավելի փորձառու են դարձել: Թիմը ձեռք է բերել Ֆեռնանդո Տորրեսին և Խուան Մատային, որոնք գերազանց ֆուտբոլիստներ են: «Չելսին» սեփական հարկի տակ շատ ուժեղ և վտանգավոր մրցակից է,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15