Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 22 » Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ես ցանկանում էի. Մոուրինյո

Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ես ցանկանում էի. Մոուրինյո


Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել թիմում տիրող մթնոլորտի մասին: Մասնագետը նշել է, որ հարկ չի համարում ֆուտբոլիստներից որևէ մեկի լրացուցիչ մոտիվացնել:

«Թիմում ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ես ցանկանում էի: Կգտնվեն մարդիկ, ովքեր կհիշեցնեն, որ մենք դուրս ենք մնացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունից և պարտություն ենք կրել Անգլիայի գավաթի խաղարկությունում:

Բայց ինձ գոհացնում է այն, թե ինչպես են ֆուտբոլիստներն աշխատում, ապրում, նրանց մոտիվացումը, վարքն ու պատասխանատվության զգացումը բավարարում են ինձ: Հարկ չեմ համարում որևէ մեկի լրացուցիչ մոտիվացնել: Ամեն ինչ լավ է»,- The Guardian-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15