Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 17 » Ալվեշ. "Չելսի" եզրափակիչ դուրս չեկավ, քանի որ վախենում էր

Ալվեշ. "Չելսի" եզրափակիչ դուրս չեկավ, քանի որ վախենում էր


Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեշը, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ հանդիպմանը, մեկնաբանել է նաև 3 տարի առաջ կայացած խաղը, որտեղ «կապտանռնագույնները» հաղթահարեցին «արիստոկրատների» արգելքը:

- Անխոս, այդ պահին «Չելսիի» դեմ երկրորդ խաղը (1:1) մեր անցկացրած հանդիպումներից ամենածանրն էր: Ասում են, որ եթե չլիներ մրցավարը, ապա «Չելսին» կհաղթեր, բայց դա մեր խնդիրը չէ: Մենք մրցավարներին չենք վերահսկում, մենք խաղադաշտ ենք դուրս գալիս ֆուտբոլ խաղալու, աշխատում ենք եզրափակչի ուղեգիր նվաճել: Ի՞նչ կարող ենք մրցավարներին անել:

«Չելսից» միայն վախից եզրափակիչ դուրս եկավ: Թիմը, որը խաղում է սեփական հարկի տակ, ունի քանակական առավելություն, պետք է ավելի շատ գրոհի: Իհարկե, եթե դու չես գրոհում այնպես, ինչպես դա անում է «Բարսելոնան», ապա դու ստիպված ես պաշտպանվել և լքել մրցաշարը: Պետք է միշտ առաջ շարժվել: Եթե մնում ես տեղում, պաշտպանվում ես, ապա կպարտվեց: Առաջ ես շարժվում` հաղթում ես: Կարծում եմ` «Չելսիին» խիզախությունը չհերիքեց, որ առաջ գնա ու գրոհի, և նրանք դրա համար պատժվեցին,- բրազիլացու խոսքերն է մեջբերում The Guardian պարբերականը:

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեշը, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ հանդիպմանը, մեկնաբանել է նաև 3 տարի առաջ կայացած խաղը, որտեղ «կապտանռնագույնները» հաղթահարեցին «արիստոկրատների» արգելքը

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15