Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 27 » 3 տարի առաջ կմերժեի Մոուրինյոյի առաջարկը. Սեսկ Ֆաբրեգաս

3 տարի առաջ կմերժեի Մոուրինյոյի առաջարկը. Սեսկ Ֆաբրեգաս


Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին, տեղեկացնում է Goal.com-ը: 

«Ճիշտն ասած, ես ավելի շատ մոտ եմ Գվարդիոլայի հետ: Կարող եմ ասել, որ Մոուրինյոն և Գվարդիոլան մեկ` ընդհանուր բնավորություն ունեն: Երկուսն էլ հաղթողի բնավորություն ունեն: Երկուսն էլ ատում են պարտությունը:

Մոուրինյոն մեզ խնդրում է ավելի գեղեցիկ ֆուտբոլ խաղալ: Երեք տարի առաջ ես կմերժեի հանդես գալ Մոուրինյոյի գլխավորած թիմում: Սակայն հիմա ամեն ինչ փոխվել է»,- հայտարարել է Ֆաբրեգասը:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15